Մայիսի 18-ին Երևան-Սևան ավտոճանապարհին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մահացած զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատներին հրապարակավ խոստացավ աշխատանքից ազատել զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների: Անմիջապես լուրեր տարածվեցին, թե ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովն ազատվել է աշխատանքից: Սակայն «Ժողովուրդ»-ի` ՊՆ-ին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացրին, որ Յ. Խաչատուրովը պաշտոնանկ չի արվել ու չի արվի (գոնե առայժմ): Ավելին, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` երեկ Խաչատուրովն ու Օհանյանը հանդիպել են, քննարկել Լ. Ստեփանյանի սպանության գործը: Բայց քանի որ ՊՆ-ում կա երկու թև` երիտասարդ, «օսլայած» մազերով զինվորականներ, որոնք Ս. Օհանյանի հովանավորյալներն են, և հին հղփացած գեներալներ` Խաչատուրովի «տիրույթում», սկսեցին միմյանց վրա ցեխ նետել: Իրավիճակը ևս մեկ անգամ մատնեց, որ Խաչատուրովն ու Օհանյանը լարված հարաբերություններ ունեն: Նրանք տեսակներով տարբեր մարդիկ են:
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս


