«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, վարչապետ Կարեն Կարապետյանը պաշտոնը ստանձնելուց հետո դեռ չի տեղափոխվել վարչապետի համար նախատեսված կառավարական առանձնատուն և շարունակում է բնակվել Մոնումենտում գտնվող իր առանձնատանը:

ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, վարչապետը, ինչպես նաև պաշտպանության նախարարը, Սահմանադրական դատարանի նախագահը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը կարող են ապրել այդ առանձնատներում: Սակայն այս պաշտոնյաներից ոչ բոլորն են այնտեղ ապրում:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն, օրինակ, իր տնից չի տեղափոխվել: Նույն կերպ ՀՀ ոչ բոլոր վարչապետներ են կառավարական առանձնատուն տեղափոխվում: Օրինակ, Տիգրան Սարգսյանն այնտեղ էր ապրում, մինչդեռ Հովիկ Աբրահամյանն իր վարչապետության 2,5 տարիներին ապրում էր Ազատության պողոտայում գտնվող իր շքեղ առանձնատանը: Երեկ մեզ չհաջողվեց կառավարությունից պարզել՝ ի վերջո Կարեն Կարապետյանը կտեղափոխվի՞ այդ առանձնատուն, թե կմնա իր տանը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: