«Ժամանակ» թերթը գրում է.

«ՀՅԴ-ն շարունակում է հնարավոր բոլոր փաստարկներով համոզել, որպեսզի Սերժ Սարգսյանը դեմ լինի Ծառուկյանի քաղաքականություն վերադարձին։ Նրանք վստահ են, որ վերջինս ԱԺ ընտրություններում ամբողջությամբ կտանի ժողովրդի սոցիալապես անապահով և ապաքաղաքական հատվածի ձայները։

Մինչդեռ, մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը Արմեն Ռուստամյանի և Հրանտ Մարգարյանի հետ վերջին հանդիպմանը ասել է, որ չի պատրաստվում հետ պահել Ծառուկյանին վերադառնալու մտքից, ավելին, նրանց լծակներն էլ ավելացնում է, և իրենց մնում է միայն աշխատել ու ապահովել նվազագույն անցողիկ ձայները»:

Ավելի մանրամանս կարդացեք թերթի այսօրվա համարում: