Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան:

Պաշտոնական միջոցառումը կայացավ ֆուտբոլի ակադեմիայում, որին Մխիթարյանից բացի ներկա էր նաև ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:

Վերջինս իր խոսքում ասաց հետևյալը. «Հարգելի գործընկերներ, հյուրեր, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ես ուրախ եմ գտնվել այստեղ, ողջունել Մխիթարյանին, ով միացել է ՅՈւՆԻՍԵՖ-ի դեսպանների մեծ ընտանիքին: Անցած 70 տարիների ընթացքում պաշտպանվել են երեխաների իրավունքները: Մեր նպատակի իրականացման համար շատ ջանքեր ենք գործադրել: Բարի կամքի դեսպաններն աշխարհում շատ կարևոր դեր են կատարել: