Նոյեմբերի 9-ին, ժամը 16.03-ին փրկարարները հայտնաբերել են 1992 թ. ծնված Ա. Ա.-ի դին:

Նշենք, որ հոկտեմբերի 31-ին, ժամը 14.33-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա լճափից երկու քաղաքացի նավակով մտել են Սևանա լիճ ձկնորսության և չեն վերադարձել։ 

Նոյեմբերի 6-ին ժամը 15.14-ին ափից 13 կմ հեռավորության վրա, մոտ 25 մ խորության տակ հայտնաբերվել է մոտորանավակ: