Գյուղ Շահումյան:
Ուրիշին պատկանող կիսավեր շինության մեջ են բնակվում 8 անչափահաս երեխաները, որոնցից 7-ը Աննայի և Գագիկի երեխաներն են, իսկ մեկը՝ Գագիկի քրոջ երեխան, ում հայրը լքել է, իսկ մայրը հոգեկան հիվանդություն ունի, ուստի երեխան մնացել է նրանց խնամքին:
Գագիկը՝ երեխաների հայրը, ժամանակին աշխատել է, հոգացել է ընտանիքի ապրուստը, սակայն ավտովթարի ենթարկվելուց հետո որ բազում կոտրվածքներ ունի, հատուկ սարքերով է հավաքված ոսկորները և այս պահին ցավոք անաշխատունակ է:
Երեխաներից աղջիկները 5, 6, 10, 12, 14 տարեկան են, իսկ տղաները՝ 40 օրական, 8 տարեկան, 14 տարեկան: Երեխաներից մեկը էպիլեպսիա ունի:
Երեխաների մայրը ամռանը դաշտերում բանվորական աշխատանք է կատարում, հիմա նմանատիպ աշխատանք չկա, բացի դա էլ 40 օրական բալիկ ունի խնամքին:
Այս պահին ընտանիքի միակ եկամուտը կազմում է 21.000դր. հիվանդ բալիկի թոշակը:
Ինչպես երևում է լուսանկարներից, տանը գրեթե բարվոք վիճակում գտնվող որևէ իր չկա, սառնարանը չի աշխատում, երեխաները ձմեռային տաք հագուստ չունեն, արդեն եղանակը ձմեռային է, սակայն վառելիք ևս չկա, սնունդը այսքան մեծ ընտանիքի համար դարձել է առօրյա ամենամեծ խնդիրներից մեկը, դպրոցականներին գրենական պիտույքներ են հարկավոր, երեխաներին խաղալիքներ, հիգիենայի և անկողնային պարագաներ և այլն:
Օգնենք կարիքավոր ընտանիքներին ֆեյսբուքյան էջից:


