«Ժամանակ» թերթը գրում է.

«ՔՊ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դեմ նոր արշավ է սկսվել: Մասնավորապես՝ «Հայկական վերածնունդ» և «Համախմբում» կուսակցությունները Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն և ՀՀ-ում ԵՄ դեսպաններին վերջնագիր են ներկայացրել, որ կբոյկոտեն հրապարակային և փակ հանդիպումները եվրոպացի պաշտոնյաների հետ, եթե դրանց մասնակցի ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:

Վերջերս ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ հանդիպումից առաջ Վարդան Օսկանյանն ու Արթուր Բաղդասարյանը պնդել են իրենց պայմանը:

Սվիտալսկին չի մերժել վերջիններիս, բայց փոխարենը Նիկոլ Փաշինյանի համար առանձին հանդիպում է կազմակերպել, մնացած քաղաքական ուժերի համար՝ առանձին»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: