Ազատամարտիկ Սամվել Հովսեփյանը, ով արդեն երկար ժամանակ է, ինչ հիվանդ էր, նոյեմբերի 9-ին Արմենիա ԲԿ-ում մահացել է: Հիշեցնենք, որ նրա ծանր հիվանդ լինելու լուրը բացահայտվելուց հետո, նրա ազատամարտիկ ընկերները դրամահավաք էին անցկացրել` նրա բուժումը կազմակերպելու համար:

Նշենք, որ ՀՀ անկախության շարժման, նրա սահմանամերձ շրջանների ինքնապաշտպանական եւ Արցախի համար մղած ազատագրական պայքարի մարտական գործողությունների առաջամարտիկ, հանրահայտ արծիվ, N24 գումարտակի քաջարի հրամանատար, Կորպուսի հրամանատարի տեղակալ, ՀՀ եւ Արցախի կառավարական բազմակի շքանշանների, մեդալների ու պատվոգրերի ասպետ, գնդապետ Սամվել Հովսեփյանի (Ադմիրալ Սամո) առողջական վիճակը կտրուկ վատացել է՝ քառօրյա պատերազմի սկսման օրերից մոտ երկու ամիս առաջատար դիրքերում մնալուց հետո։

YN.am-ը իր ցավակցությունն է հայտնում հերոսի ընտանիքին և հարազատներին մեծ կորստի կապակցությամբ: