Ամերիկայի Օկլահոմա նահանգում տեղի է ունեցել հզոր տորնադո, որի զոհ է դարձել շուրջ 91 մարդ, որից 20 երեխա: Այս մասին նշում է BBC գործակալությունը:
Տորնադոի կենտրոնը գտնվել է Մուր քաղաքում, որի բնակչության թիվը հասնում է 50.000-ի:
Շուրջ 120 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:
Բարաք Օբաման Օկլահոման հայտարարել է խոշոր աղետի գոտի: Նա նաև հրաման է տվել դաշնային զորքերին միայն որոնողա-փրկարարական աշխատանքներին, որոնք շարունակվում են գիշերվանից:
Նշվում է, որ 91 մահացածների մեջ կան նաև 21 երեխաներ: Plaza Towers տարրական դպրոցը գտնվել է աղետի հարվածի կենտրոնում:
Որոշ մասերում անգամ հրդեհ է բռնկվել:
Ազգային երկրաբանական ծառայությունը նշել է, որ ԱՄՆ հինգ նահանգներ Օկլահոման, Կանզասը, Միսուրին, Արկանզասը և Տեխասը դարձել է աղետի հնարավոր գոտի, որը հնարավոր է տեղի ունենա մոտակա ժամերի ընթացքուն: