«ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ երեկ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի զբաղեցրած պաշտոնից ազատվեց Արմեն Հայրապետյանը՝ Սամսունգի Արմենը։ Ըստ այդ որոշման՝ Հայրապետյանը զբաղեցրած պաշտոնից ազատվել է սեփական դիմումի համաձայն։ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այժմ ակտիվ քննարկվում է ՍԱՊԾ պետի պաշտոնում «Նատֆուդ» մսամթերքի արտադրական ձեռնարկություն ՓԲԸ-ի ղեկավար Իշխան Կարապետյանի նշանակման վերաբերյալ հարցը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ «Նատֆուդ» ընկերության սեփականատերը հայտնի գործարար Հենրիխ Ջախարյանցն է։ Նրան էր պատկանամնաև «Սթար» սուպերմարկետների ցանցը, որը վերջինս վաճառեց մեկ այլ գործարարի»,–գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: