Անհրաժեշտ է բազմաբնակարան տներից վերացնել գիշերային ակումբները, պարզ ասած՝ ստրիպտիզները. այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, Կառավարության հերթական նիստում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Գիշերային ակումբները և նման հաստատությունները պետք է անհրաժեշտության դեպքում տներից որոշակի հեռավորության վրա թողնել: Դրա համար պետք է օրենսդրական որոշումներ ներկայացնել և բիզնեսին ժամանակ տալ այդ որոշումն իրականացնելու և նոր տեղ փնտրելու համար»,- նշեց նա:
Նա մանրամասնեց, որ խոսքը ստրիպտիզների և նմանատիպ այլ օբյեկտների մասին է: Քանի որ շատ են բողոքները, որ դրանք տեղակայված են բազմաբնակարան շեքներում (առաջին կամ նկուղային հարկերում): Կա նաև բարոյական խնդիր, և գիշերային ու երեկոյան ժամերին մարդկանց անհանգստացնելու հարցը