Թեև առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը դեռևս Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է, սակայն սկսել է կադրային ջարդը: Այն մեկնարկել է առանցքային պաշտոններից:
«Ժամանակ»-ի տեղեկություններով` օրերս աշխատանքից ազատել է բուհի աշխատակազմի ղեկավարին: Այս հաստիքում տեղավորել է ոչ վաղ անցյալում իր կողմից Առողջապահության նախարարի խորհրդական նշանակված Էդուարդ Բարսեղյանին, որը բացի իր հիմնական գործառույթից, նա և Դավիթաշեն համայնքի թիվ 20 պոլիկլինիկայի տնօրենն էր: Այսօր մեր զանգին ի պատասխան` պոլիկլինիկայից ասացին, որ Բարսեղյանն արդեն տեղափոխվել է համալսարան՝ աշխատանքի»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: