Էսկլյուզիվ ավտոհամար ունենալու համար մարդիկ պատրաստ են միլիոններ օգտագործել:

Ավտոմեքենայի համարը ամենավառ միջոցներից մեկն է տարբերվելու ավտոմեքենաների հոսքում և անհատի կամ կազմակերպության համար իմիջի հարց: Այս մասին նշում է Аргументы и Факты-ն:

Ամենախոշոր կազմակերպություններից մեկը, որի միջոցով հնարավոր է ձեռք բերել «գեղեցիկ» ավտոմեքենայի համար բրիտանական Regtransfers կազմակերպությունն է, որը մշտապես անցկացնում է վաճառք ամբողջ աշխարհում: Ընդ որում համարները համապատասխանում են այն պետության պահանջներին, որտեղ անցկացվում է վաճառքը:

Անհավանական աճուրդների բումը տեղի ունեցավ XXI-րդ դարի առաջին տասնամյանկի վերջին, իսկ Սաուդյան Արբաիան ճանաչվեց առաջին պետությունը մեկ միլիոն ֆունտ ստերլինգից ավել գնված ավտոհամարների տերերի քանակով:

 Ինչպես  երևում է աղյուսակից 7 համարը համարվում է ամենատարածվածը և արդեն վաճառվել է երկու անգամ: Ընդ որում այդ համարի առաջին տերը այն ձեռք է բերել 2008 թվականին ր այն վաճառել երկու տարուց հետո երկու անգամ ավելի թանկ գնով:

Իսկ ավտոմեքենայի ձեռք բերման համար ծախսված գումարների տեսանկյունից ռեկորդը պատկանում է Աֆզալ Խանին Բրեֆորդից, որը «F 1» ավտոհամարը ձեռք բերելու համար ծախսել է 440,625 ֆունտ:

Պետք, է նշել նաև 2006 թվականին 285,000 ֆունտ ստերլինգով ձեռք բերված Ռոման Աբրամովիչի «VIP 1» համարի մասին: