Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն իրականացրել է Արցախյան քառորյա պատերազմում հերոսաբար զոհված փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանի որդու` Հովիկի երազանքը:
«Նվիրենք նրանց հեքիաթ» խորագիրը կրող ծրագրի շրջանակներում իրականացվում են արցախյան պատերազմի հերոսների երեխաների երազանքները։ Հովիկի երազանքը Հենրիխ Մխիթարյանին տեսնելն էր։ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի ղեկավարության շնորհիվ այն իրականություն դարձավ։
Հովիկը իր ընտանիքի հետ միասին կարողացավ ներկա գտնվել Հայաստան - Չեռնոգորիա հանդիպմանը: Խաղից հետո երեխան հանդիպեց իր ֆուտբոլային կուռքի հետ, ստացավ նրա ինքնագիրը և լուսանկարվեց Մխիթարյանի հետ: