Ադրբեջանական երազների օդանավը ևս կես ճամփին թողեց Ալիևի երազանքը: 264.6 մլն դոլար արժողության Boeing 787 Dreamliner օդանավը, որը իոլանդացիներին պետք է զարմացներ ու ցնցեր, թռիչքից առաջ ուղղակի հրաժարվել է աշխատել )))) Ավելի ամոթալի է եղել ադրբեջանցիների վիճակը, երբ մինչ այդ հպարտորեն իրենց երկրի հաջողությունների մասին խոսելը արտահայտվել է հին շարժիչի գոյությամբ, ստացվում է՝ Boeing-ի հեղինակները ևս խաբել են Ադրբեջանին՝ վաճառելով արտաքուստ շքեղ, բայց ներսում հին ու չաշխատող ապրանք:
Ժողովուրդը ճիշտ է ասում՝ ինչքան եփես, մեկ է, ականջները հում են մնում... Նույնկերպ կիսատ ու վատ աշխատող են Թուրքմենստանի դեմ օգտագործելու համար գնված ռազմածովային նավատորմի տեխնիկան, Արցախի դեմ օգտագործվելու գնված T-90 տանկերը։ 2016-ին սեփական աչքերով տեսա ռուսներից գնած ՍՄԵՐՉ-ի կիրառման հնարավորությունը՝ 2կմ շեղություն այն դեպքում, երբ Սմերչի առավելագույն շեղությունը պետք է կազմի 8 մետր:
Սա, իհարկե, մեզ չպետք է հանգստացնի, բայց կարծում եմ՝ նախ զենք գնելիս մեր մասնագետները պետք է լինեն ավելի ուշադիր և սրտացավ (ինչի առումով չեմ կասկածում), և ամենակարևորը՝ գուցե մե՞նք էլ մի բան ծախենք Ադրբեջանին, օրինակ, պոչամբարների պարունակությունը՝ միջուկային զենքի տարրեր պարունակող հումքի անվան տակ ))):
Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից: