Մեր արևելյան հարևանների Քարհատի (Դաշքեսանի) շրջանի գործադիր իշխանության ղեկավար Ահադ Աբիևի տխմարությունը, երբ վերջինս Ադրբեջանի դրոշի տոնի կապակցությամբ անգրագիտության պատճառով թքել և փորձել էր կոտրել թերթաքարից պատրաստված Հայաստանի դրոշը, սակայն սխալմամբ այդ գործողությունները կատարել էր Կոլումբիայի դրոշի հետ, մեծ արձագանք է գտել «թքված և կոտրված» դրոշի հայրենիքում՝ Կոլումբիայում։ Կոլումբիական հայտնի կայքերից մեկն (http://www.colombia.com/…/ministro-de-azerbaiyan-rompe-la-b…) անդրադարձել է ազերի տխմար չինովնիկի արարքին։ Ախմախ Աբիևի արարքը կարող է դիվանագիտական սկանդալի պատճառ դառնալ։
Ատելությունը հայերի նկատմամբ այն աստիճանի է հասնում մեր արևելյան հարևանների մոտ, որ նույնիսկ դրոշին նվիրված տոնի օրը հայկական «թեմատիկան» անպայման կա։ Ու այսքանից հետո մի քանի դավաճաններ, «30 արծաթով» ծախվելով մեր դրոշի վրա թքողներին և կոտրողներին, մեր զինվորներին խոշխանգողներին, Բաքու են մեկնում ու այնտեղից բարբաջում հայ-ադրբեջանական բարեկամության մասին...
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից: