Այսօր առավոտյան կարճատև այցով Երևան է ժամանել Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն իր այցի ընթացքում բնակվելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վանատանը և հանդիպում է ունենալու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ:
Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու Վահրամ քահանա Մելիքյանից: