Ժամկետային զինծառայողներին տրվող անվճար ծխախոտի փոխարեն այսուհետ գումար կհատկացվի: ԱԺ-ում այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Պաշտպանության նախարարությունը երկար տարիներ ծխախոտ էր գնում ժամկետային զինծառայողների համար: Յուրաքանչյուր օր մարտական հերթապահություն իրականցնելիս մի տուփ նույն ծխախոտից էր տրվում: Մենք որոշեցինք այդ գումարը փոխհատուցել դրամական տեսքով, որովհետև կան չծխող զինվորներ, կան մարդիկ, ովքեր դրա փոխարեն ուրիշ բան կցանկանան գնել, կան մարդիկ, ովքեր այլ ծխատոտ են գնում»,- նշեց նախարարը: