Վարչապետ Կարեն Կարապետյանը նոյեմբերի 26-ին կայանալիք ՀՀԿ համագումարի ժամանակ համագումարի կողմից կընտրվի ՀՀԿ փոխնախագահ՝ Ռազմիկ Զոհրաբյանի փոխարեն։ Այլ առանցքային փոփոխություններ համագումարի ժամանակ, ըստ էության չեն լինելու։ Մյուս փոխնախագահները պահպանելու են իրենց դիրքերը կուսակցությունում։
Ի դեպ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո պատասխանելով փոփոխությունների վերաբերյալ հարցին ասել էր. «Ես միայն կարող եմ ասել, որ կուսակցությունը շարունակելու է ղեկավարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Մնացածը կիմանաք համագումարի օրը»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: