ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը ԱԺ-ում անդրադառնալով երեկվա նիստի ժամանակ վարչապետին տված իր հարցի պատասպանին նշեց, որ այն պատասխանը, որն ինքն է ստացել վարչապետից ճիշտ չէ:

Վահան Հովհաննիսյանը նշեց, որ երբ հարցնում էր վարչապետին, թե ով է պատասխան տալու մինչև հիմա թույլ տված ձախողումների համար, ՀՀ վարչապետը պատասխանում անդրադարձել է պետական չարաշահումների դեպքերին, մասնավորապես Վազգեն Խաչիկյանի քրեական գործին, սակայն վարչապետի պատասխանը չի գոհացրել Վահան Հովհաննիսյանին, քանի որ վեջիօնս կարծում է, որ ինքը քաղաքական պատասխանատվության մասին էր խոսքում և ոչ թե քրեական:

«Խոսքը քաղաքական պատասխանատվության մասին է. այ սա Հայաստանում ոչ մեկ երբեք չի տվել: Խաչիկյանն ի՞նչ ա արել, փորձել է «արդարություն» հաստատել, եթե մահացածները կարող են քվեարկել, ապա ինչու՞ թոշակ չպիտի չստանան, եթե կարելի է իրենց ձայները օգտագործել, ինչի չի կարող, ասենք օրինակ, Խաչիկյանը հարստանա»,-իր խոսքում նշեց Վահան Հովհաննիսյանը:

Վերջինս նշում է, որ փոխարենը վարչապետից ստացելէ  մեկ այլ հետաքրքիր պատասխան.

«Ցանկացած քաղաքական ուժ իրականացնում է ռեֆորմներ, որ մնա իշխանության գլուխ, ես երեկվա պատասխանիից այդպես հասկացա»,-նշեց Վահան Հովհաննիսյանն ավելացնելով, որ մենք քննարկում ենք մեր իշխանության որակը:

«Իսկ ինչի պետք ա ինձ կոտորեմ և կրթություն տամ ժողովրդին: Այ սա է հաջորդ հարցը, չէ, որ անգրագետ, չհասկացող, հուսալքված ժողովրդին հեշտ է կառավարել: Այսօր թաղի խուժանն իր ձեռքն է վերցրել  երկրի ամբողջ ընտրական գործընթացը»,-նշեց Վահան Հովհաննիսյանը:

ԱԺ ՀՅԴ-ակական պատգամավորը հիշելով ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի ելույթներից մեկը` «Մեզանից լավը չկա», նշեց.

«ՀՀԿ-ական մեծ գաղափարախոս Գալուստ Գրիգորիչն  ասաց, որ իբր ձեզանից լավը չկա: Հավանաբար՝ կառավարությունն այս բանը լուրջ է ընդունել:Դա գրիգորիչական շուլուխ ա եղել, դա լուրջ մի ընդունեք, դուք չեք ամենալավը:Դուք պետք է ապացուցեք, որ ամենավատը չեք, որովհետեւ բոլոր նախորդ կառավարությունները ձեր ֆոնի վրա սկսում են լավը թվալ»:

Անդրադառնալով նաև մենաշնորհների դեմ պայքարին Վահան Հովհաննիսյանը նշեց.

«Օլիգարխների դեմ պայքարը շատ հետաքրքրիր ձևով է ծավալվում, երևի մենք նրանց չենք ճնշում, որ օպոզիցիա չդառնան և երկրից չարտագաղթեն, իսկ եթե չենք ճնշում, ուրեմն նրանք մեր ընկերն են»: