Նոյեմբերի 13-ի երեկոյան, Մոսկվայի Էնտուզիաստների խճուղու մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ համար ձերբակալվել է ՀՀ քաղաքացի տաքսու վարորդը։
Ինչպես տեղեկանում ենք ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից, տեղի է ունեցել 2 մարդատար ավտոմեքենաների բախում (տաքսի Skoda և մարդատար ավտոմեքենա Skoda մակնիշի)` հասարակական տրանսպորտի կանգառի վրա տաքսի ավտոմեքենայի հետագա վրաերթով:
Կանգառում վրաերթի հետևանքով տուժել է 12 մարդ, որոնցից 11-ը հոսպիտալացվել են Մոսկվայի տարբեր կլինիկաներ, 2-ը` ծանր վիճակում են, 1-ը հոսպիտալացումից հրաժարվել է:
Ըստ ռուսաստանյան իրավապահ մարմինների տեղեկատվության՝ տաքսու վարորդը ՀՀ քաղաքացի է, 1986թ. ծնված, բնակվում է ք.Մոսկվայում, գրանցված է ՀՀ-ում: Մոսկվա է ժամանել մոտ 3 ամիս առաջ: Վարորդը ձերբակալված է 48 ժամով:
По факту ДТП с десятью пострадавшими на шоссе Энтузиастов возбуждено уголовное дело