ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը խոսելով կառավարության ներկայացված ծրագրի մասին, նշեց, որ կառավարությունը նախորդ 5 տարիների ընթացքում մի շարք անհաջողությունն է գրանցել իր աշխատելաոճում:

«Դուք խոստացել էիք մենաշնորհների դեմ պայքարել, խոստացել էիք օլիգարխներին հարկային դաշտ տեղափոխել, խոստացել էիք մրցակցային ապահով դաշտ ստեղծել: Ինչի՞ համար ձեզ վստահեմ, երբ դուք ավելի շատ հաց եք կտրել»,-իր խոսքում նշեց Արամ Մանուկյանը

Վերջինս նշելով կառավարության թերացումները, ասաց

«Ժողովուրդը ձեր համար քվերակե՞լ է: Գրազ եմ գալիս դուրս գանք փողոց ցանկացածի հարցնենք փող բաժանվել է, թե չէ, եթե մի հոգի ասաց, որ չի բաժանվել ես հրապարակավ ներողություն կխնդրեմ այսքանի մոտ: Գոնե մի ասեք , գոնե մոռացության տվեք: Ժողավուրդը ձեզ ձայն է տվել ու աճապարում է դեպի արտասահաման»:

Խոսելով իշխանության կադրերի մասին, Արամ Մանուկյանը նշեց

«Ձեր կադրերի մասին ասեմ ` կին ծեծող մարզպետներ, քաղաքապետներ: Վարդանիկը ինչքան պետք է ձեռք տար, մինչև ձերբակալեիք: Փողոցի խուժանը, երբ էր այսքան լկտի եղել, ընտրությունները իրենք են ղեկավարել: Թաղի խուժանը ղեկավարում էր ողջ ընտրական պրոցեսը»: