Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՀԱԿ. SHUTDOWN:

Ծանոթանում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի`ՀԱԿ-ը կուսկացություն սարքելու այսօրվա առաջարկության արձագանքներին և կարծիքներին:

Չեմ միանում քննադատական գնահատականներին:

Կարծում եմ, Լևոն Տեր-Պետրոսյանը, անհամոզիչ կերպով հրաժարվելով նախագահական ընտրապայքարից և այդ քայլով հարուցելով ՀԱԿ-ի անխուսափելի կազմաքանդումը, ընդամենը հաջորդ քայլն է անում այդ ուղղությամբ:

Նա քաջ գիտակցում է և բոլորիցս լավ գիտի, որ ՀԱԿ-ից կուսակցություն չի ստացվելու, թե՛ անձանական խոր անջրպետների, սրված հարաբերությունների և ամբիցիաների պատճառով, թե՛ ՀԱԿ-ում դեռևս մնացած կուսակցությունների միջև գաղափարական տարաձայնությունների հետևանքով:

Այս առաջարկությունը ՀԱԿ-ը վերջնականապես "փակելու" և Լևոն Տեր-Պետրոսյնաի` Հայաստանի քաղաքական կյանքից ձեռքերը լվալու քայլը:

Ինչպես ասում են, Աստված օգնական...»