ԱՄՆ Հետախուզության Դաշնային Բյուրոն հետևել է Fox News հեռուստաընկերության վաշինգթոնյան բյուրոի ղեկավար Ջեյմ Ռոզենին: Հեռուստաընկերությունը ՀԴԲ-ի այդ քայլը գնահատել է որպես բռնություն մամուլի ազատության վրա: Այս մասին հայտարարել է հեռուստաընկերության փոխանախագահ Մայքլ Կլեմենտը:

Ինչպես նշում է The Washington Post պարբերականը, ՀԴԲ-ի գործակալները հետևել է Ռոզենին 2010 թվականից,որի նպատակն է եղել  բացահայտել մամուլին ԿԺԴՀ-ի մասին գաղտնի տեղեկատվության հաղորդող աղբյուրները:

Պարբերականի տվյալներով ԱՄՆ հատուկ ծառայության աշխատակիցները հսկել են Ռոզենի և Պետդեպարտամենտի աշխատակից Ցզին Կիմի հեռախոսային զրույցի հաճախականությունը, տվայլների գաղտնի բազային և հեռուստաընկերության նախագահի էլեկտրական հասցեն:

Fox News-ի փոխանախագահը նշել է, որ Ամերիկայի հատուկ ծառայությունների գործունեությունը ուղղակի վախ է առաջացնում: «Մեզ վրդովվել է այն հանգամանքը, որ Ռոզենը համարվել է հանցագործ միայն այն պատճառով, որ կատարել է լրագրողի իր գործը»,-նշել է Մայքլ Կլեմենտը:

Կիմը այժմ մեղադրվում է մամուլին ԿԺԴՀ-ի մասին գաղտնի տեղեկատվություն ապահովելու մեջ: Այժմ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել, իսկ դատական լսումները հնարավոր է սկսվեն եկող տարվանից:

Հիշեցնենք, որ օրերս մեկ այլ սենսացիա էր տեղի ունեցել կապված ամերիկյան ԶԼՄների հետ: Պարզվել էր, որ Ամերիկայի հատուկ ծառայության աշխատակիցները հսկում են Associated Press-ի աշխատակիցների լրագրողական զրույցները: