ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Գևորգ Ալթունյանը նշանակվել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար:
Այս մասին տեղեկանում ենք Հ ՊՆ մամուլի ծառայությունից:
Գևորգ Ալթունյանը ծնվել է 1974 թվականի մարտի 8-ին Երևանում։ 1991 թ. ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետը։ 1996-1998 թվականներին ծառայել է ՀՀ Ազգային Բանակում, որտեղ հիմնադրել է «Պաշտպան հայրենյաց» զիվորական թերթը։ 1999-2000 թվականներին թղթակցել է «Հայկական ժամանակ» և «Երկրապահ» թերթերին։ 2002 թ. աշխատանքի է անցել «Կենտրոն» հեռուստաընկերությունում, որտեղ հեղինակել է «Տեսանկյուն» հաղորդաշարը։ 2004 թվականից զուգահեռաբար աշխատել է «Արմնյուզ» հեռուստաընկերությունում, որտեղ հեղինակել է «Լրագրողական հետաքննություն» հաղորդաշարը։ 2004-2010 թթ. աշխատել է «Արմենիա» և «TV5» հեռուստաընկերություններում, որտեղ վարել է «Էքսպրես» լրատվական հաղորդումը, «Հեռուստադուել» թոք-շոուն և եղել է լրատվական ծառայության ղեկավարը։ 2010 թվականից աշխատում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում` որպես լրատվական և վերլուծական հաղորդումների փոխտնօրեն, որտեղ հանդես է գալիս նաև «Տեսանկյուն» հաղորդաշարի հեղինակ և հաղորդավար , «Առաջին» լրատվական ծրագրի հաղորդավար։ 2012 թ. մայիսից Գևորգ Ալթունյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրենն է։