Մի քանի ամիս թաքնվելուց հետո Femen շարժման թունիսցի անդամը, որը «մերկ ջիհադի» պատճառ էր հանդիսացել, հայտնաբերվել է Թունիսի ոստիկանության կողմից և ձերբակալվել: Նա հնարավոր է մեղադրվի սադրիչ գործողություններ իրականացնելու մեջ:
19 ամյա Ամինա Թայլերը հայտնաբերվել էր շաբաթ օրը Թունիսի կենտրոնական Կայրուան քաղաքում անհանդուրժողոկան անսար ալ շարիահ խմբի հետ բախումների ժամանակ:
Հիշեցնենք, որ Թայլերը նախկինում ներկայացրել էր որպես ուկրաինական Femen շարժման մասնակից, որը օգտագործում է մերկությունը որպես բողոքի ակցիա:
Վկաները նշում են, որ նա իբրև թե մզկիթի մոտ գտնվող պատի վրա գրել է Femen և ցանկացել է շինության առջև բարձրացնել բաները, երբ կատաղած ամբոխը հավաքվել է և սկսել է գոռալ ու պահանջել, որ հեռանա: Այս մասին նշում է Associatde Press-ը:
Թունիսի Nawaat գործակալության կողմից տեղադրված տեսանյութում ցույց է տալիս բաները ձեռքին Թայլերին և թե ինչպես է ոստիկանությունը ուժի միջոցով վերջինիս նտացնում ոստիկանական մեքենան:
Տեղի բնակիչներից մեկը, տեսնելով տեսախցիկը սկսում է բղավել, որ Ամինան անպատվում է իրենց և նրանք կպաշտպանեն իրենց քաղաքը:
Հիշեցնենք, որ մարտին Թայլերը տեղադրել էր իր մերկ մարմնի նկարները ցուցապաստառով, որտեղ գրված էր «Իմ մարմինը պատկանում է ինձ»,որից հետո նա ստիպված էր թաքնվել` ստանալով մահվան սպառնալիքներ: