Օրերս Երևանի Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում դժբախտ դեպքի հետևանքով երեխա է մահացել:
Մահացած երեխան երկու տարեկան էր, հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում: Ըստ բժիշկների՝ մարմնի մակերեսի 60 տոկոսի այրվածքով։
3 օր բժիշկները պայքարել են նրա կյանքը փրկելու համար, սակայն չի հաջողվել։ Նախնական տեղեկություններով, երեխան այրվածքները ստացել է վրան եռացրած ջուր թափվելու հետևանքով: