Արմավիրի բարզ, Գյուղ Բաղրամյան.

3 անչափահաս երեխաներն իրենց հիվանդ տատիկ պապիկի և մայրիկի հետ գտնվում են սոցիալապես ծանր պայմաններում: Սեպտեմբերի վերջին մահացել է երեխաների հայրը, պապիկը 2 անգամ ինֆարկտ է տարել, տատիկը տեղաշարժվելու հետ կապված բարդություններ ունի ոտքերի պատճառով:

Լուսինեն՝ երեխաների մայրը, դաշտերում է աշխատել, հիմա ժամանակ առ ժամանակ գյուղում տներ է մաքրում, որպեսզի հոգա երեխաների ապրուստը: Ստացած 34.000դրամ նպաստով վճարում է մասամբ կոմունալ վարձերը, հացի խնդիրն է լուծում: Ամուսնու մահից հետո ընտանիքի վիճակն էլ ավելի է վատացել:

Տղաները 3 և 10 տարեկան են, աղջիկը՝ 9, իսկ 1 տարի առաջ մահացել է ընտանիքի փոքրիկ տղան: 10-ամյա տղան բացարձակ գերազանցիկ է, ունի գովասանագրեր և ցավոք ունի գրենական պիտույքների խնդիր, չունի համակարգիչ:

Ընտանիքը բանկերին ունի մոտ 400.000դրամի պարտքեր, խանութներում սնունդի համար 150.000դր. պարտքեր, էլեկտրաէներգիայի կուտակված 100.000դր. հասնող պարտք: Շուտով ձմեռ է, տունը չի ջեռուցվում, էլեկտրաէներգիայի պարտքերի պատճառով չեն կարողանում հոսանքով ջեռուցել, չունեն վառելափայտ, վառարան, երեխաները չունեն ձմեռային հագուստ և կոշիկներ:

Ընկերներ ջան, ժամանակն է փոխել ևս մեկ ընտանիքի կյանքը, օգնել ընտանիքի համար այս դժվարին պահին հաղթահարել հոգեբանական սթրեսն ու ծայրահեղ աղքատությունը:

Այս ընտանիքին այցելելու ենք կիրակի՝ նոյեմբերի 20-ին:

Բոլոր ցանկացողները կարող են գալ մեզ հետ այցի:

Եթե կցանկանաք անձամբ կապ հաստատել ընտանիքիհետ, գրեք նամակ, փոխանցեմ ընտանիքի հեռախոսահամարները և հասցեն:

Կոշիկները և հողաթափերը ընդունվում են միայն նոր, օգտագործված չենք ընդունի և տանի, իսկ հագուստները՝ նախապես լվացած, արդուկած և միայն ու միայն պիտանի կրելու համար:

Հագուստները, կոշիկներն ու գրենական պիտույքները հավաքում ենք հետևյալ վայրերում՝

1. Զաքյան 10 հասցեում գտնվող Team Time ժամանցի սրահում: Տանելուց առաջ խնդրում եմ նախապես 096 257555 համարով պայմանավորվել, նոր տանել:

2. Սեբաստիա 37 հասցեում գտնվող Narva Chess Club Նարվա Շախմատային Ակումբ-ում` Կիա Մոթորսի 2-րդ հարկ, յուրաքանչյուր օր ժամը 9:00-20:00, հեռ.՝ 096 06 66 09:

3. Բանգլադեշում գտնվող պահեստում: Տանելու համար նախապես պայմանավորվել 098037272 հեռախոսահամարով:

-
Inecobank 2050452137617001 Սոնա Մանուկյան /փոխանցել հնարավոր է մոտակա ցանկացած բանկից/

Arca online -5406610000198999

Idram-594391097 / հնարավոր է փոխանցում կատարել ցանկացած տերմինալից կամ վճարային ապարատներից՝ գտնելով դրամական համակարգեր կամ փոխանցումներ բաժինը, այնուհետև Idram և կատարել փոխանցում նշված համարին/

Yandex Money-410013785497853

PayPal - [email protected]

Օգնենք կարիքավոր ընտանիքներին ֆեյսբուքյան էջից: