Ընկերներ ջան, նախատեսում ենք ևս մեկ այց դեպի Շիրակի մարզի գյուղերի ծայրահեղ պայմաններում ապրող ընտանիքներին: Այս անգամ այցելելու ենք Մարմաշեն և Երազգավորս գյուղեր՝ թվով 15 սոցիալապես անապահով ընտանիքներին, որտեղ բնակվում են 41 անչափահաս երեխա:
Ընտանիքները հիմնականում տնակաբնակ են, ունեն օրվա հացի խնդիր, արդեն ձմեռ է և չունեն վառելափայտ, երեխաները չունեն գրենական պիտույքներ, հագուստ, ձմեռային կոշիկներ:
Այս պահին նրանց համար հավաքում ենք՝
1. Հագուստ 4-18 տարեկան տղաների և 4-16 տարեկան աղջիկների համար: Ընդունում ենք միայն մաքուր, լվացած, արդուկած և պիտանի օգտագործման համար հագուստ՝ առանց պատռվածքների, քրքրված և գունաթափված հատվածների. չմոռանանք, որ նրանք մեզ նման մարդիկ են և աղբ կրել չեն կարող:
2. Կոշիկներ և հողաթափեր 4-18 տարեկան տղաների և աղջիկների համար: Ընդունում ենք միայն նոր: Փորձը ցույց է տալիս, որ օգտագործված կոշիկները հասնցնում են միայն հակահիգենիկ, կեղտոտ, քրքրված վիճակում:
3. Գրենական պիտույքներ և դպրոցական պայուսակներ:
4. Գուլպաներ, տաք ներքնահագուստներ երեխաների համար:
5. Խաղալիքներ: Փափուկ խաղալիքները ընդունում ենք միայն մաքուր վիճակում, իսկ մնացածը՝ առանց կոտրվածքների:
Վերը նշված իրերը հավաքում ենք հետևյալ վայրերում:
Տանելուց առաջ նախապես պայմանավորվել նշված հեռախոսահամարներով:
1. Զաքյան 10 հասցեում գտնվող Team Time ժամանցի սրահում: Տանելուց առաջ խնդրում եմ նախապես 096 257555 համարով պայմանավորվել, նոր տանել:
2. Սեբաստիա 37 հասցեում գտնվող Narva Chess Club Նարվա Շախմատային Ակումբ-ում` Կիա Մոթորսի 2-րդ հարկ, յուրաքանչյուր օր ժամը 9:00-20:00, հեռ.՝ 096 06 66 09:
3. Բանգլադեշում գտնվող պահեստում: Տանելու համար նախապես պայմանավորվել 098037272 հեռախոսահամարով:
-
-
Inecobank 2050452137617001 Սոնա Մանուկյան /փոխանցել հնարավոր է մոտակա ցանկացած բանկից/
Arca online -5406610000198999
Idram-594391097 / հնարավոր է փոխանցում կատարել ցանկացած տերմինալից կամ վճարային ապարատներից՝ գտնելով դրամական համակարգեր կամ փոխանցումներ բաժինը, այնուհետև Idram և կատարել փոխանցում նշված համարին/
Yandex Money-410013785497853
PayPal - [email protected]
Օգնենք կարիքավոր ընտանիքներին ֆեյսբուքյան էջից:


