Նոյեմբերի 17-ին՝ ժամը 6:00-ին, Գորիս - Տաթև հանրապետական նշանակության ավտոճանապարհի 14-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է:
Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից։
Գորիսի «Ոսմար» ՍՊ ընկերության աշխատակիցները կատարում են մաքրման աշխատանքներ:


