Ադրբեջանը ընտրություններից հետո հույս ունի ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը երեքշաբթի օրը Մոսկվայում Սերգեյ Լավչովի հետ հանդիպումից հետո:

«Մենք քննարկել ենք այսօր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Հաշվի առնելով Ռուսաստանի դերը և Ռուսաստանի դերը որպես միջնորդ պետություն(ԵԱՀԿ Մինսկի խմբում), մենք առաջին հերթին հուսով ենք, որ բանակցային գործընթացը դուրս կգա լճացումից»,- նշել է Մամեդյարովը և ավելացրել, որ անհրաժեշտ է կրկնապատկել իրենց ջանքերը, որպեսզի ԼՂՀ հակամարտության լուծման մեջ առաջընթաց արձանագրելու համար: