ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի շտաբի համակարգող Մանյա Այվազյանը Yerevannews.am–ի հետ զրույցում հաստատեց լուրերը՝ Պարույր Հայրիկյանի առողջության վատթարացման մասին. «Ես պիտի փաստեմ, որ այո Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը վատացել է: Նա այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ, առայժմ բժիշկներն արգելել են երկու օր հիվանդանոցից դուրս գալ:Պարույր Հայրիկյանն էլ հետաձգել է իր բոլոր հանդիպումները»:

Մանյա Այվազյանը նաև տեղեկացրեց, որ երեկ Պարույր Հայրիկյանի մոր մահվան 40 օրն էր լրանում և վերջինս բժիշկների թույլտվությամբ բացակայել է հիվանդանոցից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք,որ Պարույր Հայրիկյանի առողջական վիճակը կրկին վատացել է: