«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Վիկտոր Դալլաքյանի կուսակցական բեմելը և համագումարը, որ պետք է տեղի ունենար նոյեմբերի վերջին, հետաձգվել է: Հիմա ասում են, որ համագումարը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին: Սակայն այս ամսաթիվը նույնպես վերապահումով է ասվում, որովհետև շատերը կարծում են, որ այն հնարավոր է ընդհանրապես տեղի չունենա:
«Սեյրան Օհանյանը լրիվ զադնի է դրել, դեռ օրորոցում գտնվող կուսակցությունն առաջին հզոր տրանշն ստացել-ծախսել է, այլևս կոպեկ չի եկել, և չի ստեղծել որևէ տեղական կառույց, որևէ նոր բան` առաջին տրանշից հետո»:
Հիշեցնենք, որ առաջին տրանշով հնարավոր է եղել «կուկլա» գրասենյակ ունենալ Երևանի սրտում` Հանրապետություն փողոցում, ու էլ ավելի «կուկլա-նանո» պրես-ցենտր` Ամիրյան փողոցում»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: