ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան սկավելու է Բաքվից: Ինչպես АПА գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայից Ժակ Ֆորը միջնորդները մտադրված են Բաքու այցելել մայիսին, որտեղ հանդիպում են ունենալու Ադրբեջանի նախագահի հետ:
Մայիսի 23-ին համանախագահները ժամանելու են Երևան:
Ժակ Ֆորը հայտարարել է, որ ԼՂՀ այց այս անգամ չի նախատեսված: «Սա լինելու է կարճատև այց Բաքու և Երևան, որպեսզի երկու պետության ղեկավարների հետ քննարկվի Կրակովում ԱԳ նախարարների հանդիպման արդյունքները»:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Կրակովում տեղի է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Նախարարների հետ հանդիպման ժամանակ միջնորդները քննարկել են վստահության ամրապնդման հարցերը, որպեսզի ստեղծվի կողմերի հաշտեցման համար բարեհաճ մթնոլորտ: Համանախագահները որոշում են ընդունել այցելել տարածաշրջան մայիսի վերջերին Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ այս հարցերը քննարկելու համար: