«Արդեն երկու օր է «Աշտարակ կաթ» ընկերությունը դադարեցրել է իր արտադրանքի մատակարարումը։ Երևանյան խանութներում և սուպերմարկետներում երեկ արդեն ընկերության արտադրած որևէ ապրանքատեսակ չկար։

Ընկերությունը պարտքեր է կուտակել ինչպես պետության, այնպես էլ աշխատողների և կաթ մատակարարող գյուղացիների նկատմամբ։ Պատճառների մասին ընկերությունը ոչինչ չի հաղորդում, մեկնաբաևություններից հրաժարվում են»,–գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: