Քեթրին Զետա Ջոնսը այսօր դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ մեկ ամսվա ընթացքում բուժապաքինում էր անցնում երկբևեռ խանգարումից: Ինչպե ներկայացրել է դերասանուհու ներկայացուցիչը նրան անհրաժեշտ է ապաքինման այսպիսի փուլեր, որպեսզի «պահպանել առողջական կարգավիճակը օպտիմալ կարգավիճակում»:Այս մասին հաղորդում է Glamour.com-ը: 

Հիվանդության մասին Քեթրինը հայտարարել էր 2011 թվականին:« Այսպիսի խանգարումով հիվանդ են միլիոնավոր մարդիկ, այդ թվում նաև ես,- նշել է այն ժամանակ կինոդերասանուհին,- մտածում եմ, որ պետք չէ դա գաղտնի պահել, քանի որ ոչ մի ամոթալի բան չկա դիմելու բուժօգնության»: Հենց 2011 թվականին էլ Զետա Ջոնսը անցել է բուժման առաջին փուլը:

Դերասանուհու ամուսին Մայքլ Ջեքսոնը  զրուցել էր լրագրողների հետ Կաննում իր կնոջ առողջական վիճակի մասին և նշել էր, որ այժմ Քեթրինի վիճակը նորմալ է:«Նա մեծ աշխատանք է կատարել, ես շատ եմ հպարտանում նրանով»,- նշել է դերասանը: