ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում իր ելույթի ժամանակ անդրադառնալով կառավարության ներկայացրած ծրագրին, ասաց, որ հաճախ ենք իշխող կուսակցությունից լսում, որ իրենք ստացել են ժողովրդի վստահության քվեն:
«Ո՞վ է ստացել ժողովրդի վստահության քվեն`Հասմիկ Պողոսյա՞նը, Վաչե Գաբրիելյա՞նը, Տիգրան Դավթյա՞նը: «Վստահության քվե» ստացել է թաղային խուժանը, օլիգարխիան, կոռուպցիան և նրանք իրական իշխանության կրողն են: Այս կառավարությունը որոշող կառավարությունը չի, որոշողը օլիգարխիան է, կոռուպցիան է»,-իր խծոսքում նշեց Նիկոլ Փաշինյանը:
Վերջինս նշեց, որ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ նվազագույն աշխատավարձը դառնում է 45 հազար դրամ, սակայն վերջին 3 ամսվա ցուցանիշներով նվազագույն սպառողական զամբյուղը 51 400 դրամ է:
«Այս կառավարությունը չի կարող հասնել սպառողական զամբյուղի հետևից»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով Տիգրան Սարգսյանի երեկվա ելույթին, որտեղ վերջինս նշում է, որ ՆԻկոլ Փաշինյանի ոճն է մշտապես որևէ լավ բան չտեսնելը, ՀԱԿ պատգամավորն ասաց.
«Դուք 98թ ձեր օրվա մեծ մասն անցկացնում եք պետական բյուջեից ֆինանսավորող աշխատաեսնյակում, մենք ամեն օր շփվում ենք կենդանի մարդկանց հետ»:
Պատգամավորը նշեց, որ վարչապետի ներկայացրած ծրագրում մի նախադասություն շատ դիպուկ է բնորոշում մեր իրականությունը, այն հետևյալն է. Ունենք դինամիկ զարգացող սփյուռք:
«Պետք է խոստովանել, որ որևէ այլ բան դուք չեք զարգացրել այնպես, ինչպես զարգացրել եք սփյուռքը»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
Վերջինս հայտնեց, որ ինքը դեմ է քվեարկելու կառավարության ներկայացրած ծրագրին: