Պատվիրակությունը Հայաստան է ժամանել ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով հանձնաժողովի համատեղ նիստին մասնակցելու նպատակով:
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման ուղղությամբ երկու պետությունների կողմից գործադրվող ջանքերին:
Կողմերն ընդգծել են, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկերության և ռազմաքաղաքական համագործակցության առավել խորացումը տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանման կարևորագույն գործոններից է: