Բարբի տիկնիկի արտաքին տեսքը երկար ժամանակ համարվել է կնոջ կազմվածքի ունիվերսալ իդեալական: Սակայն ինչպես պարզել են գիտնականները իրական կյանքում Բարբի տիկնիկի կառուցվածքը անհնարին է:

Բարբիի կառուցվածք ունեցող աղջիկները ստիպված կլինեին քայլել չորս վերջույթների վրա և չէր կարողանա անձամբ բարձրացնել ծանրություն: Այդպիսի «կենդանի» տիկնիկը ունենալու էր 175 սմ բարձրություն և 49 կգ քաշ: Այդպիսի պայմաններում կանանց գլուխը 5 սմ ավելի մեծ կլիներ քան կանանց գլուխների միջինը,իսկ 45 սմ իրանի պայմաններում տեղ չէր մնա լյարդի և աղիքների համար:

Մեծ գրքով և կրծքերով իրական տիկնիկը կունենար ընդամենը 21 սմ երկարությամբ ոտքեր և փոքրիկ ծնկներ, ինչի պատճառով էլ չէր կարողանա քայլել:

Անորեկսիան, որի պայմաններում մարդը խիստ սահմանափակում է իր կերակուրը և վախենում է ավելորդ քաշ հավաքել, համարվում է ամենամահաբեր հոգեկան խանգարման միակ ձևը: Այս հիվանդությամբ տառապող կանանց 5-20%-ը մահանում է կշռի էքստրեմալ կորուստից առաջացած խանագաումների պատճառով: