Մետրոյի նոր կայարանը գտնվելու է մետրոյի նոր ճյուղի վրա, որը կառուցվելու է չորս տարի հետո: Նոր կայարանի մակերեսը կազմելու է 20 հազար քառ. մետր: Կայարանի կառուցման հիմնական շինանյութը լինելու է սպիտակ մարմարը, իսկ պատերը զարդարելու են հսկայական ոսկյա թիթեղները:

Իր շքեզությամբ հատկապես աչքի է ընկենլու մետրոյի մուտքը: Ճարտարապետ Զահե Հադիդը` արաբական ծագմամբ բրիտանուհին, որոշել է մետրոյի մուտքի մոտ ստեղծել հսկայական ֆուտուրսիտիկ դիզայնով շինությունը, որտեղ տեղակայվելու են առևտրի կենտրոն և ավտոկայաններ: Ինչպես նաև ստեղծվել է մետրոյից օգտվողների տոմսի նոր տարբերակ: Մյուս կարևոր խնդիրը, որ իր առջև դրել է ճարտարապետը արևի ճառագայթների ներթափանցումն է մետրոյի տարածք: Մետրոյի տանիքը Հադիդը այնպես է մշակել, որ ուղևորները պաշտպանված լինեն շոգից:

Ինչպես նշում է անգլիական The Independent պարբերականը մետրոյի նոր կայարանի շինարարության գումարը առանձնացրել է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալահի անձնական միջոցներից: