«Ժամանակ» թերթը գրում է.
«Հայաստանի տարբեր բնակավայրերում անցկացված ներքին, ոչ հրապարակային հարցումների արդյունքների համաձայն՝ Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությունը 0.1 տոկոսի շանս ունի խորհրդարանական ընտրություններում։
Առաջիկա համապետական ընտրություններում իրենց հնարավորությունները չեն տարբերվում ՏԻՄ ընտրությունների ժամանակ Գյումրիի ու Վանաձորի արձանագրած արդյունքներից, այն դեպքում, երբ այդ զույգ քաղաքներում ահռելի աշխատանք է տարվել ընտրություններից առաջ։
Այս ամենից հետո, վերջերս Օսկանյանը հայտարարել է, որ եթե դաշինք հնարավոր չլինի կազմել Ծառուկյանի հետ՝ «Համախմբումը» գուցե չմասնակցի ԱԺ ընտրություններին»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: