«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա Քորփորեյշնլ» ընկերությունը սնանկ է ճանաչվել:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ որ Երևանի քաղաքապետարանը դիմել է դատարան` ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով, քանի որ 1.2 մլն դրամ պարտք է քաղաքապետարանին հողի հարկի գծով:

Նշենք, որ դիզվառելիքի և բենզինի վաճառքով զբաղվող այս ընկերությունը 2014 թվականից չի գործում: Իսկ աշխատակիցներն ընկերության սնանկ ճանաչվելու մասին տեղեկությունը իմացան «Ժողովուրդ» օրաթերթից:

Հիշեցնենք, որ 2014-ին Բաղդասարովի երբեմնի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը ևս սնանկացավ, և մոտ երկու տարի է՝ ընկերության աճուրդի հանված գույքը չի վաճառվում, որ պարտքերը մարվեն»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: