Շաբաթ օրը ներկայացնելու ենք առաջիկա ձմռան կանխատեսումը: Մեզ համար շատ կարևոր է իմանալ բնակչության կարծիքը, թե` ո՞րն է համարում խստաշունչ, նորմալ կամ տաք ձմեռ: Ո՞րն է ձեր այս հասկացողություններն ընդունելու չափանիշը: Օրինակ ըստ գիտական սահմանման, Արարատյան դաշտի և Երևանի համար
1.Ձմեռը համարվում է խստաշունչ, երբ դեկտեմբեր-փետրվար ամիսներին, մոտ 60 օր, գիշերը տվյալ տարածքում -14...-18 է, ցերեկը` -3...-7 աստիճան կամ ավելի ցուրտ:
2.Ձմեռը համարվում է նորմալ, երբ դեկտեմբեր-փետրվար ամիսներին մոտ 60 օր գիշերը տվյալ տարածքում -7...-10 է, ցերեկը` 0...+3 աստիճան:
3.Ձմեռը համարվում է տաք, երբ դեկտեմբեր-փետրվար ամիսներին, մոտ 60 օր գիշերը տվյալ տարածքում -2...-5 է, ցերեկը` +3...+6 աստիճան կամ ավելի տաք:
Ձեզ համար ընդունելի ե՞ն այս չափանիշները:
Իր ֆեյսբուքյան էջում գրում է Գագիկ Սուրենյանը: