«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արտերկրում բուժումն օգուտ տվե՞ց` երեկ հետաքրքրվեցինք Պարույր Հայրիկյանից:
«Իհարկե, առաջընթաց կա»,-պատասխանեց: Հիշեցնենք, որ Հայրիկյանը մահափորձից հետո կառավարության տրամադրած 20 միլիոն դրամով մեկնեց Բելգիա՝ բուժումն այնտեղ շարունակելու նպատակով: Այս ընթացքում մեկնարկեց մահափորձի գործով դատավարությունը: Հայրիկյանը, սակայն, հրաժարվեց պատասխանել մեր մյուս հարցերին: Մասնավորապես՝ պատրաստվո՞ւմ է դատարանում ցուցմունք տալ կամ՝ գո՞հ է նախաքննության ընթացքից, թե՞ ոչ:
«Ջանիկ, ես որևէ հարցի չեմ պատասխանում: Ես հանգստանում եմ: Ամենայն բարիք»,-եղավ մեր հարցերի պատասխանը»:


