Երեկ մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է Լեռնային Ղարաբաղում զինվորական ծառայության ընթացքում 2002թ-ին մահացած զինծառայող Սուրեն Մուրադյանի կյանքի իրավունքի խախտման փաստով վճիռ, որով պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը՝ Մուրադյաններին հատկացնել 50 հազար եվրո փոխհատուցում։
ՄԻԵԴ-ի այս վճիռը շատ կարևոր է հետագայում բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով գրանցվող մահվան դեպքերի, սպանությունների գործերի քննության առումով։
«ՄԻԵԴԸ-ը շուրջ 10 տարի գործը քննել է և փաստել, որ իրավասու մարմինները պատշաճ քննություն չեն կատարել զինվորի մահվան համար մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու մասով,ավելին՝ ՄԻԵԴ-ը մատնանշել է զինվորի նկատմամբ խոշտանգումներ իրականացնողներին, այսինքն՝ մեղավորներին, վճիռը նախադեպային է»,- մանրամասնեց նա։