Ղարաբաղի առնչությամբ Էրդողանի հայտարարության տեսահոլովակի այն հատվածը, որտեղ ասում է, որ Լեռնային Ղարաբաղը ազերիներինն է, կարևոր է այն առումով, որ ադրբեջանցիների համար, փաստորեն, չափազանց վիրավորական է եղել Թուրքիայի նախագահի կողմից իրենց «ազերի» անվանվելը: Գրեթե միահամուռ շեշտում են, որ իրենք պարզապես թուրքեր են կամ թյուրքեր կամ Ադրբեջանի թուրքեր:
Սա ևս մեկ ապացույց, որ և՛ «ազերի», և՛ «ադրբեջանցի» եզրերը Ադրբեջանի նույնիսկ այսօրվա հասարակության համար օտար են և դրանց կիրառության նպատակը միայն պատմական զեղծարարությունների և ԱՀ տեղաբնիկների ձուլման հնարավորությունների ստեղծումն է:
Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից: