Մոնթեի զինվորներից մեկը մարտի ընթացքում գալիս ասում է.

— Հրամանատա՛ր, մարտի դաշտում թշնամու տանկ կա, ի՞նչ անենք, շարքից հանե՞նք։
Մոնթեն պատասխանում է.

— Ո՛չ, գնացեք, գրավե՛ք տանկը։

Իսկ զինվորները գնում տանկը շարքից հանում են։ Մոնթեն ջղայնացած գալով՝ ասում է.

— Դուն էշ եք, ձեզ ո՞վ իրավունք տվեց կրակեք: (Իր ամենակեղտոտ բառը «Էշուն մեկն» էր)։ Դու՛րս եկեք տանկից:

Երբ զինվորները տանկից դուրս են գալիս, Մոնթեն հարցնում է, թե ովքեր են։

— Դուն ո՞վ ես։

— Ես հրամանատարն եմ։

— Դուն հրամանատար չես, դուն էշ ես։

— Դու՞ն ով ես։

— Ես հրաձիգն եմ։

— Դուն հրաձիգ չես, դուն ալ էշ ես։

— Դու՞ն ով ես:

Երրորդ զինվորը, որ տանկի մեխանիկ-վարորդն էր, ասում է. 

— Մոնթե ջան, ես էլ եմ էշ։

— Ո՛չ, դուն էշ չես, դուն էշերուն ման տվողն ես։

Հ.Գ. Ծնունդդ շնորհավոր, ամենամաքուր, ամենանվիրյա՛լ Հայու տեսակ, Ազգային հերոս Մոնթե՛ Մելքոնյան: Քո փառքը մեր սրտերում է՝ Ամեն մի Հայի Հզո՜ր Հայաստանի կերտման տեսիլքով:

Հայկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից: