ԱԺ-ում «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նոնսենս համարեց կուսակցությունների գրանցման լիբերալացումն այն դեպքում, երբ այլևս խորհրդարանական երկիր ենք.
«Նոնսենս է, 79 կուսակցություն կա գրանցված, 10-ն էլ շքերթի է կանգնած, գիտեք, մոտավորապես, որ պիտի գրանցվեն: Հայկազյան և Սուքիասյան բառարաններում այլ հապավում չկա, որի անունով կուսակցություն ստեղծեն, սա նորմալ բան չէ: 79-ից առնվազն 70-ը մարդ կուսակցություն է, որի գոյության մասին մենք իմանում ենք միայն ընտրության ժամանակ, երբ պիտի գնան, կցվեն մի խոշոր կուսակցության, փող ուզեն՝ սատարելու համար: Մի 10-ն էլ հերթի են կանգնած, որ մինչև դեկտեմբեր գրանցվեն»,- ասաց Զոհրաբյանը: