ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումներով Բորիս Դեմիրխանյանը և Արման Խաչատրյանը նշանակվել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալներ։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Գագիկ Թադևոսյանն ազատվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
ՀՀ վարչապետի որոշումները տեղադրված են կառավարության e-gov.am կայքում:
Նշենք, որ Բորիս Դեմիրխանյանը մինչ այս զբաղեցնում էր Հայաստանում «Ռոստելեկոմ» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը, իսկ Արման Խաչատրյանը նախկինում գլխավորել է Հայաստանի զարգացման հիմնադրամը, եղել ՀՀ վարչապետի խորհրդական: