ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը խորհրդարանում «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հանրապետականներին կոչ արեց չքննադատել ՀՀՇ-ին և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին : Նրա խոսքով՝ ՀՀՇ-ի կատարած «հանցագործություններից» հետո ՀՀԿ-ն ու նրա լիդերները՝ Աշոտ Նավասարդյանը, Գալուստ Սահակյանը սատարել են Հայոց համազգային շարժմանը:
Լևոն Պետրոսյանին մի՛ դարձրեք ձեր հարազատը. Գալուստ Սահակյանը՝ Լևոն Զուրաբյանին (տեսանյութ)
Ի պատասխան՝ Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ 90-ականներին ՀՀՇ կուսակցություն չկար, ամբողջ ազգն էր ՀՀՇ։